Դիետիկ խմորեղեններ, որոնք կհագեցնեն ձեր քաղցրի պահանջը, բայց չեն ավելացնի քաշը
Հազարավոր մարդիկ դժվարանում են պատկերացնել իրենց կյանքն առանց խմորեղենի : Սովորաբար խմորեղենը և քաղցրեղենի շատ այլ տեսակներ պատրաստվում են ցորենի ալյուրով, որը գիրացնող հատկություն ունի: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պետք է անել, երբ քաղցրի պահանջ եք զգում, բայց անհանգստա ցնում է գիրանալու խնդիրը: Այստեղ օգնության է գալիս ցորենի ալյուրին փոխարինող՝ բրնձի, կարտոֆիլի, սոյայի, հնդկացորենի, վարսակի ալյուրից պատրաստվող խմորեղենը, որն անվանում են դիետիկ խմորեղեն: Վերջիններս քաղցրահամ աղանդերի և թխվածքեղենի առողջ այլընտրանք են հանդիսանում: Որպես կանոն դիետիկ խմորեղենի բաղադրությունը զերծ է վնասակար բաղադրիչներից (շաքար, խմորիչ, բարձր յուղայնությամբ կաթնամթերք): Դիետիկ թխվածքներն ունեն պարզ դիետիկ բաղադրատոմսեր, հիմնականում պատրաստվում են փոշի կամ յուղազերծված հեղուկ կաթից, եգիպտացորենի օսլայից, անյուղ կակաոից, շաքարի փոխարինողից, վարսակի փաթիլներից, կաթնաշոռից: Այս կարգի խմորեղենը հաճելի է քիմքին, միաժամանակ ունի ցածր կալորիականություն և հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ կիլ...