Ո՞ր տորթի տեսակն է լավագույնը հարսանիքների համար
Որոշ հարսանեկան ավանդույթներ դուրս են գալիս և այլևս թրենդային չեն դիտվում, բայց տորթի հանդիսավոր արարողությունը եղել է և կմնա շատերի կողմից ամենասպասված պահը ամբողջ հարսանեկան արարողության ժամանակ։ Հին ժամանակներից սկսած հարսանեկան արարողության ժամանակ միշտ առկա է եղել տոնական տորթ կամ ավանդական քաղցրավենիք, որը բնութագրում էր տվյալ երկրի ավանդույթները: Մեր ժամանակներում ամեն ինչ ավելի է հեշտ է: Հիմա մենք կարող ենք պարզապես պատվիրել տորթ և ցանկացած խնջույք կլինի ավարտուն: Սակայն հարսանեկան տորթերը ընտրելը այդքան էլ հեշտ գործողություն չէ: Դուք չեք կարող պարզապես գնել տորթ և դիտարկել այն որպես հարսանեկան: Այդ իսկ պատճառով, այս նյութի մեջ մենք կպատմենք թե ինչպես կարելի է հաշվարկել հարսանեկան տորթի քաշը և մտածել այնպիսի դիզայնի մասին, որը կտպավորի բոլոր հյուրերին: Մտածեք դասավորության մասին: Հարսանեկան տորթ ընտրելուց առաջ որոշեք հարսանիքի ոճը։ Տորթը կդառնա հարսանյաց սեղանի զարդարանք, եթե առաջին հերթին մտածեք զարդար...