Ինչպես ընտրել ծննդյան համար լավագույն տորթը
եմված, կաթնային իրիսով…. բոլորը թվելն անհնար է պարզապես: Ծննդյան տոնական տորթեր շատերը պատրաստում են տանը, շատերն էլ նախընտրում են պատվիրել տորթ մասնագիտացված խանութներից: Սակայն երկու դեպքում էլ դժվարը ընտրություն կատարելն է:
Եվ այսպես, ինչպե՞ս ընտրել լավագույն տորթը ծննդյան
տոնի համար: Ծննդյան տորթերի
ընտրության ժամանակ առաջին հերթին երևի թե պետք է հաշվի առնել տորթերի դիզայնը: Այստեղ
հարկավոր է հաշվի առնել այն նույն հանգամանքները, որոնք հաշվի ենք առնում նվեր գնելիս՝
հոբելյարի տարիքը, սեռը, նախասիրությունները… Ընդհանրապես հյուրերը միշտ անհամբեր սպասում
են տորթի տեսքին, քանի որ այն անհատական է լինում:
Կանանց տարեդարձի
համար, օրինակ, կարելի է ընտրել սրտի, ծաղկեփնջի, զարդատուփի տեսքով տորթ: Տղամարդկանց
տարեդարձին կարելի է ընտրել մասնագիտությունը կամ էլ նախասիրությունները խորհրդանշող
դիզայնով տորթ: Օրինակ՝սպորտի սիրահարների համար հաճախ են ընտրում սպորտային տեսարաններով, գնդակով տորթեր,
վարորդների համար՝ սիրած մակնիշի ավտոմեքենայի տեսքով և այլն: Երեխաների տարեդարձին շատ կարևոր է ընտրել
երեխայի նախընտրած մուլտհերոսներով, սիրած մրգերով զարդարված բազմաշերտ տորթեր: Հիշենք, թե ինչ անհամբերությամբ էինք
մենք սպասում մեր ծննդյան տորթին՝ ընկերների մոտ պարծենում, թե քանի հարկ կամ ինչպիսի
զարդարանքներ է ունենալու մեր ծննդյան տորթը… Եվ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք մենք դառնում, ցանկանում ենք, որ ծննդյան
խորհրդանիշ`տարեդարձի տորթը լինի
ինքնատիպ, զարդարված լինի մոմերով` ծննդյան տարիների թվով կամ քանակով:

Comments
Post a Comment