Տորթ պատրաստելու համար ամենաշատ օգտագործվող բաղադրիչները:
Տորթ թխելը կարելի է համարել առանձին արվեստի ճյուղ, քանի որ ստանալ իդեալական տեսքով խմորեղեններ դեռ չի նշանակում որ այն հրուշակագործի աշխատանք է: Իդեալական տորթերում պետք պահվի ոչ միայն տեսքը այլ նաև անզուգական համը: Դա է իսկական վարպետի աշխատանքը:
Սակայն մենք բոլորս
գիտենք, որ համապատասխան տորթեր ստանալու համար պետք է համապատասխան կրթություն և փորձ,
որը ոչ բոլորը ունեն, բայց ընտանիքի համար թխել և վայելել երեկոները բուրավետ թեյով
ցանականում են բոլորը:
Ոչ բոլորի կհաջողվի
ապահովել կատարյալ տեսք: Դուք կարող եք պատվիրել տորթեր
և ուսումնասիրելով մանրուքները, տեսնել թե ինչ տեսք կարող եք հաղորդել ձեր հաջորդ տորթին:
Իսկ ինչ վերաբերվում է համին, ապա համի գաղտնիքը յուրաքանչյուր ուտեստի համար դա բաղադրիչներն
են: Համեղ տորթեր կարող եք ստանալ եթե օգտագործեք ճիշտ բաղադրիչներ:
Եկեք պարզենք, թե
ի՞նչ բաղադրիչներ են հարկավոր համեղ տորթեր թխելու համար: Գնացինք!
1.Ալյուր
Ինչքան էլ պարզունակ
է թվում, բայց ալյուրից կախված է խմորեղենի հիմքը, այսինքն հենց խմորը: Այդ իսկ պատճառով
ալյուրը պետք է լինի որակյալ: Ամենաբարձր դասի ցորենի ալյուրն առանձնանում է իր սպիտակ
գույնով: Ցորենի ալյուրի այս տեսակն օգտագործվում է բարձ որակի խմորեղեններ պատրաստելու
համար: Բարձր կարգի ալյուրները ունեն լավ թխելու հատկություններ:
2.Շոկոլադ
Շոկոլադե
տորթ պատրաստելու համար պետք է բավականին քանակության շոկոլադ, ինչը կլինի կարևոր
բաղադրիչը ձեր տորթի համար: Այդ իսկ պատճառով շոկոլադի վատ որակով լինելը կազդի ամբողջ
տորթի վրա: Բոլորի կողմից խորուրդ է տրվում օգտագործել դառը շոկոլադը, քանի որ կակաոն
այնտեղ ավելի շատ է, իսկ որքան շատ կակաո, այնքան ավելի օգտակար է շոկոլադը: Հենց կակաոյի
մեջ են պարունակվում օրգանիզմի համար օգտակար նյութերը: Բացի կակաոյի կարագից, սև շոկոլադին
ավելացնում են քերած կակաոն, շաքարի փոշին և երբեմն համեմունքները, չամիչն ու ընկույզը:
3.Ժելատին
Բոլորս էլ սիրում
ենք այն թեթև ժելեյով
տորթերը, սակայն ոչ մեկին դուր չի գա եթե ժելեն լինի անորակ, այսինքն չլինի օրնակ
պինդ: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընտրած ժելատինին: Բացի ժելեից,
այն օգտագործվում է կոնֆետներ, պաղպաղակ և այլ հրուշակեղեն պատրաստելու համար:
4.Վանիլին
Երբ անցնում եք հրուշակեղենի
խանութի կողքով գալիս է անուշ բույր, որը մենք անվանում ենք քաղցր բույր: Այդ քաղցր
բույրը հենց վանիլինի բույրն է: Խմորեղենային վարպետները չեն օգտագործում վանիլինի
փոշի, այլ հենց բնական վանիլին: Բացի ուտեստներից, վանիլինը նաև օգտագործվում է ինչպես
դեկորատիվ այնպես էլ բնական կոսմետիկայում:
5. Կարամել
Կարամելի ճիշտ պատրաստումը
բավականին բարդ է, սակայն եթե մեկ անգամ ստացվի, արդեն միշտ կկրկնեք: Կարամելից պատրաստում
են դեկորներ ձևավորման համար և կրեմներ: Եփած խտացրած կաթը նույնպես համարում են կարամելային
կրեմ: Եփած խտացրած կաթը դա խտացրած կաթի տեսակ է, որը ստացվում է լրացուցիչ ջերմային
մշակմամբ: Եփած խտացրած կաթը շատ տարածված սննդամթերք է, որը սպառվում է ինչպես առանձին,
այնպես էլ որպես բաղադրիչ մեծ քանակությամբ հրուշակեղենի ուտեստների մեջ: Եփած խտացրած
կաթը ավելացվում է կարկանդակների, տորթերի, խմորեղենի և մի շարք խմորեղենի մեջ:
Մենք ներկայացրեցինք այս հրաշք աշխարհի շատ փոքր մասնիկ: Իսկ ամենակարևոր բաղադրիչը սերն է: Տորթերը պետք է թխել սիրով, այդ դեպքում հաստատ կստացվի անմահական:
Comments
Post a Comment